Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՀՀԿ-ում «նոր չինովնիկական» արժեհամակարգ

ՀՀԿ-ում «նոր չինովնիկական» արժեհամակարգ
24.10.2012 | 16:31

Չխախտելով Այնշտեյնի համեմատականության սկզբունքը, ուզում եմ նկատել, որ մեր հասարակարգում ստեղծվել է մի այնպիսի վիճակ, որտեղ քննադատությանը բաժին է ընկնում մամուլում հրապարակված նյութերի 90 տոկոսից ավելին: Անձամբ ես, իմ հրապարակումները վերանայելով, նկատում եմ, որ քննադատությունն իմ նյութերում գերակայում է: ՈՒստի փորձեմ այս նյութը մատուցել ձեզ` «հաճոյախոսական ֆորմատով»: Փառք Աստծո, մեր երկրում, համատարած ամենաթողության պայմաններում, դեռ մնացել են ազգանպաստ չինովնիկներ։ «Ի՞նչ է նշանակում ազգանպաստ չինովնիկ». այս հարցը ինձ մտորելու տեղիք է տալիս: Ինչպե՞ս կարելի է բանկային մտածելակերպով կառավարչական համակարգում խոսել ազգանպաստության մասին: Համակարգ, որտեղ փողն առաջնային է, իսկ մնացած մարդկային արժեքները գումար աշխատելու գործիքներ են միայն: Ըստ բանկային մտածելակերպի ոչ մի էմոցիա այս հարթությունում չպետք է լինի: Բայց, արի ու տես, որ դեռ մնացել են «սպիտակ ագռավներ»: Վերջերս, իմ հասարակական կազմակերպության գործերով հյուրընկալվել էի Նոր Նորք վարչատարածքի ղեկավար (թաղապետ) Արմեն ՈՒլիխանյանի մոտ: Չեք պատկերացնի զարմանքս, երբ կռահեցի, որ ինձ հուզող հարցում, նա ավելի շահագրգիռ ր, քան ես: Հարցը վերաբերում էր Նոր Նորք տարածքում բնակվող անապահովներին:

…Հաճոյախոսել մի մարդու, որն իր ամբողջ գործունեությամբ նպաստում է անապահովության հաղթահարմանը, ինձ պատիվ է բերում: Մենք բոլորս սովորել ենք, որ քաղաքապետարանի լավ աշխատանքն արտահայտվում է գեղեցիկ «Երևան հասկացությամբ»,սակայն իրական լավ աշխատանքը, ըստ իս, այն է, որն արտահայտություն է ստանում անապահովների կյանքի բարելավման հարթությունում: Հնարավոր չէ, որ Երևանը լինի գեղեցիկ, երբ այնտեղ կան ծայրաստիճան անապահովներ: Եվ երբ այս ամենը լիովին հասկանում է ՀՀԿ-ական այս մասշտաբի չինովնիկը, կարելի է ասել, որ դեռ ամեն ինչ կորած չէ:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 29562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ